Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները մեկնում են աշխարհի առաջնության


ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին վերջին հավաքը անցկացրեց Երևանի «Օլիմպավանում»:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից:  Սեպտեմբերի 16-ին թիմը կմեկնի Սլովակիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ընտրանին Սլովակիա կմեկնի հետևյալ կազմով․Տիգրան Մինասյան (55 կգ), Արարատ Մանուչարյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (67 կգ), Վահե Պողոսյան (77 կգ), Էրիկ Էլոյան (82 կգ), Հակոբ Բաղդասարյան (87 կգ), Ռազմիկ Խաչատրյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Աշխարհի երիտասարդների առաջնությունը կկայանա Սլովակիայի Տրնավա քաղաքում սեպտեմբերի 17-23-ը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ