Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Volkswagen-ը հայտարարել Է լեգենդար «Բզեզի» արտադրությունն ավարտելու մասին

Volkswagen-ը հայտարարել Է լեգենդար «Բզեզի» արտադրությունն ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen of America-ն (VWoA) հայտարարել Է, որ դադարեցնում Է Volkswagen Beetle (Բզեզ) լեգենդար մոդելի արտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,հայտնել Է ընկերությունը:

«Երեք սերնդից հետո «Բզեզը» կորցնելը, որը թողարկվում Է գրեթե յոթանասուն տարվա ընթացքում, խորը հույզեր կառաջացնի դրա հավատարիմ երկրպագուների մոտ»,-հայտարարել Է VwoA-ի ղեկավար Հինրիչ Վոբեկենը, նշելով, թե, քանի որ ընկերությունն անցնում Է ընտանիքի համար նախատեսված ավտոմեքենաների ամբողջական շարքի արտադրությանը, առայժմ Beetle մոդելի փոխարինման պլաններ չկան:

Ընկերությունը նաեւ նշում Է, որ փակ թափքով վերջին թողարկման «Բզեզի» արժեքը 2019 թվականին կկազմի 23,045 հազար դոլար SE մոդելների եւ 25,995 հազար դոլար՝ SEL մոդելների համար: Բաց թափքով համապատասխան մոդելների համար գինը կլինի 27,295 հազար դոլար եւ 29,995 հազար դոլար:

Volkswagen KՊfer «Բզեզը» Volkswagen AG գերմանական ընկերության կողմից թողարկվել Է 1938-ից մինչեւ 2003 թվականը: Այն ամենամասսայական ավտոմեքենան Է պատմության մեջ, որն արտադրվել Է առանց բազային կոնստրուկցիայի վերանայման: Ընդամենը պատրաստվել Է 21,529 մլն ավտոմեքենա: Volkswagen of America-ն Volkswagen Group-ի դուստր ընկերությունն Է: VwoA-ի գրասենյակը գտնվում Է Հեռնդոնում (Վիրջինիայի նահանգ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am