Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երիտասարդ ընտանիքներին հատկացվող բնակարանների հիպոթեքային վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել

Երիտասարդ ընտանիքներին հատկացվող բնակարանների հիպոթեքային վարկի 
տոկոսադրույքը կարող է նվազեցվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է նվազեցնել և սուբսիդավորել երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանների հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը, իսկ առաջնային շուկայից  բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում»,- ասաց Ջանջուղազյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև բարձրացնել բնակարան ձեռք բերող զույգի տարիքային շեմը:

«Նախատեսվում է առավելագույն տարիքային շեմը բարձրացնել: Զույգի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, որպեսզի կարողանա մասնակցել բնակարանի ձեռքբերման մրցույթին»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am