Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չեխիայում ձերբակալված իսլամիստն ահաբեկչություն Էր նախապատրաստում հանրապետությունում. Mlada Fronta Dnes

Չեխիայում ձերբակալված իսլամիստն ահաբեկչություն Էր նախապատրաստում հանրապետությունում. Mlada Fronta Dnes
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել Է մի իսլամիստի, որն ահաբեկչություն Էր նախապատրաստում հանրապետությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտնել Է Պրահայի Mlada Fronta Dnes թերթի կայքը:

Ձերբակալվածի բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ռումբերի արտադրության հրահանգ եւ քիմիական նյութեր, որոնք անհրաժեշտ են դրա համար: Ոստիկանությունը նրան մեղադրանք Է առաջադրել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար, որը նա պլանավորում Էր իրականացնել սեփական ձեռքով պատրաստված պայթուցիկ սարքերի օգնությամբ: Ձերբակալված Դոմինիկ Կ.-ն ծագումով սլովակ Է: Նա երեք տարի առաջ իսլամ Է ընդունել եւ, ինչպես նշում Է հրատարակությունը, դարձել մոլեռանդ իսլամիստ: Նա ակտիվորեն գործում Էր սոցիալական ցանցերում, որոնցում տարածում Էր ջիհադի կոչեր: Նրա իդեալը դարձել Է «Իսլամական պետությունը»:

Սա Չեխիայի տարածքում ահաբեկչություն նախապատրաստող իսլամիստի ձերբակալման առաջին դեպքն Է, ընդգծել Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am