Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Իսրայելում կմշակվի եկեղեցապատկան կալվածքները չվտանգող նոր օրինագիծ. Ցախի Հանեգբին հանդիպել է Երուսաղեմի հոգևոր պետերին


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել հանդիպում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի և Երուսաղեմի հոգևոր պետերի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ հանդիպմանը հոգևոր պետերից ներկա էին Հունաց  Պատրիարքը, Սուրբ Երկրի Քուստոսը, իսկ Հայոց  Պատրիարքարանը ներկայացնում էին Կալվածքների տեսուչ Հոգշ. Տ. Պարետ Ծ. Վրդ. Երեցյանը եւ Դիվանապետ Հոգշ. Տ. Կորյուն Վրդ. Բաղդասարյանը:

«Հանդիպմանը քննարկվեցին Սուրբ Երկրի քրիստոնյա համայնքներին հուզող հարցեր, մասնավորաբար, Կնեսետում շրջանառվող եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ օրենքի նախագիծը եւ եկեղեցապատկան կալվածքներից  հարկեր գանձելու Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումը: Պարոն Հանեգբին փոխանցեց Հոգեւոր Պետերին, որ օրինագիծը հետ է կանչվել եւ այն չի դրվելու քննարկման: Հավանաբար, նոր օրինագիծ կմշակվի, որը չի վտանգի եկեղեցապատկան կալվածքները»,- նշել է Հովնան Բաղդասարյանը:

Նրա փոխանցմամբ, հարկեր գանձելու վերաբերյալ Հանեգբին հայտարարել է, որ ստեղծվում է երկխոսության ֆորում՝ նշված հարցի քննարկման համար:

«Այս հարցի շուրջ արդեն Իսրայելը բանակցում է Վատիկանի հետ եւ, հավանաբար, ԠԠԠԤթ. կստորագրվի համաձայնագիր եւ այդ համաձայնագրի նմանությամբ կստորագրվի նաեւ համաձայնագիր Սուրբ Երկրի քրիստոնեա մյուս համայնքների հետ: Պատրիարքության ներկայացուցիչները հանդիպմանը բարձրացրեցին նաև Հայաստանից ժամանող ուխտավորների վիզայի չեղարկման հարցը, որին Հանեգբին դրական արձագանքեց»,- հավելեց Հովնան Բաղդասարյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ