Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը անսպասելի միջնորդություն է ներկայացրել դատարանին


 ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի իր շահերը ներկայացնի մեղադրյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ավետիսյանն ու Խանդոյանը իրենց հերթին հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպանից, քանի որ իրենց համար տուժողի շահերն ավելի գերակա են, իսկ Պապիկյանը կողմ էր ներկայացնելու տուժողի իրավահաջորդի շահերը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ Պապիկյանը չի կարող իրավաբանական օգնություն ցույց տալ այն անձին, ում շահերը հակասում են իր վստահորդի շահերին։

Դատարանը բավարարեց Արայիկ Խանդոյանի եւ Վարուժան Ավետիսյանի՝ պաշտպանից հրաժարվելու միջնորդությունը, սակայն թույլ չտվեց, որ Պապիկյանը ներգրավվի որպես Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ