Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ինչպես սպանել ամուսնուն» ձեռնարկի հեղինակին մեղադրել են իր ամուսնուն սպանելու մեջ

«Ինչպես սպանել ամուսնուն» ձեռնարկի հեղինակին մեղադրել են իր ամուսնուն սպանելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող Նենսի Քրեմփթոն Բրոֆին՝ «Ինչպես սպանել ամուսնուն» պատմվածք-ձեռնարկի հեղինակին, մեղադրել են իր ամուսնու՝ Դենիել Բրոֆի սպանության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Newsweek-ը:

68-ամյա կինը սպանության մասին ձեռնարկը գրել Է 2011 թվականին: Պատմվածքը հրապարակվել Էր See Jane Publish կայքում, սակայն ներկայում այն կայքից հանված Է: Նշվում Է, որ աշխատության մեջ Բրոֆին նկարագրել Է սպանության հնարավոր գործիքները եւ հանցագործության կատարման դրդապատճառներ առաջարկել:

63-ամյա Դենիելի սպանությունը տեղի Է ունեցել հունիսի 2-ին: Տղամարդը հրաձգային զենքից մահացու վիրավորվել Է Փորթլենդում գտնվող Օրեգոնի խոհարարական ինստիտուտում, որտեղ աշխատել Է ավելի քան տասը տարի: Երեք ամիս տեւած հետաքննությունից հետո ոստիկանությունը Նենսիին ձերբակալել Է սպանության կասկածանքով: Գրողին նաեւ մեղադրել են հրազենի անօրինական օգտագործման մեջ, գրում Է People-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am