Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինը Ճապոնիային առաջարկել է հաշտության պայմանագիրը կնքել մինչեւ տարեվերջ՝ առանց նախապայմանների

Պուտինը Ճապոնիային առաջարկել է հաշտության պայմանագիրը կնքել մինչեւ տարեվերջ՝ առանց նախապայմանների

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել Է Ճապոնիային՝ հաշտության պայմանագիրը կնքել մինչեւ տարեվերջ՝ առանց որեւԷ նախապայմանի: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել Է Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եկեք հաշտության պայմանագիրը կնքենք մինչեւ տարեվերջ՝ առանց որեւԷ նախապայմանի»,-առաջարկել Է նա՝ դիմելով դահլիճում գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին: Պուտինի առաջարկին դահլիճն արձագանքել Է ծափահարություններով:

«Իսկ հետո հաշտության պայմանագրի հիման վրա որպես բարեկամներ կշարունակենք լուծել բոլոր վիճելի հարցերը,-հավելել Է նախագահը:-Եվ ինձ թվում Է, որ դա մեզ համար կդյուրացներ բոլոր այն խնդիրների լուծումը, որոնցից մենք չենք կարողանում գլուխ հանել 70 տարվա ընթացքում»:

Պուտինը նշել Է, որ այս «պարզ միտքը» իր գլխում ծագել Է «հենց այստեղ եւ հենց այժմ»: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ վիճելի հարցերի լուծման շուրջ բանակցություններն ընթանում են 70 տարի: «70 տարի մենք բանակցություններ ենք վարում,-արձանագրել Է նախագահը:-Սինձոն ասաց՝ եկեք փոխենք մոտեցումները: Եկե՛ք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am