Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատգամավորն առաջարկում է քրեականացնել սոցիալական ցանցերում հայհոյանքներ հնչեցնելը

Պատգամավորն առաջարկում է քրեականացնել սոցիալական ցանցերում հայհոյանքներ 
հնչեցնելը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է համացանցում հայհոյանքներ հնչեցնող իրական և կեղծ օգտատերերին պատասխանատվության ենթարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին  պատգամավորը նշեց ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին:

«ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանում երաշխավորվում է բազմակարծությունը, այդ նույն Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը երաշխավորում է հանրային իշխանությունը: Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ համացանցը ողողված է խուլիգանական բացահայտ դրսևորումներով ինչպես կեղծ, այնպես էլ իրական օգտատերերի կողմից: Էլ ինչպես է լինում կարծիքը արտահայտելու իրավունքի սահմանափակումը»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը նշեց, որ անձամբ ինքը, ով խոսքի ու մտքի առումով երբեք չի կաղացել, այսօր խուսափում է սոցիալական հարթակներում գրառումներ կատարել, որպեսզի օգտատերերի մի ստվար զանգվածի կողմից չարժանանա հայհոյախառը մեկնաբանությունների: «Իմ ձեռքի տակ է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի միջնորդությունն ուղղված ինձ, որ ես օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դնեմ իրենց կողմից պատրաստված նախագիծը, որ հայհոյանքը քրեականացվի ու դրա համար սահմանվի քրեական պատասխանատվություն»,-ավելացրեց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ, այս նախագիծը շրջանառության մեջ դնելով, ակնկալելու է իր գործընկերների աջակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am