Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը ոստիկանության ուշադրություն է հրավիրում ինքնասպանության դրդող համակարգչային խաղերի վրա

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը ոստիկանության ուշադրություն է 
հրավիրում ինքնասպանության դրդող համակարգչային խաղերի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը երեխաներին ինքնասպանության դրդող համակարգչային խաղերի վրա հրավիրեց ինչպես ԱԺ գործընկերների, այնպես էլ ոստիկանության ուշադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն ԱԺ ամբիոնից նման ելույթով հանդես եկավ սեպտեմբերի 11-ին:

«Վերջերս անընդհատ զանգեր եմ ստանում երեխաների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներից: Ահազանգում են նաև բազմաթիվ ծնողներ՝ ինքնասպանության դրդող համակարգչային խաղերի մասին: Երեխաները ստանում են զանգեր, և ըստ դրանց պետք է կատարեն որոշակի գործողություններ: Հետաքրքրվել եմ նաև փորձագետներից՝ դրանց ստեղծման մասին հստակ ձևակերպումներ չկան»,- ասաց պատգամավորը:

Ըստ այդ խաղերի կանոնների՝ տրվում են մի քանի առաջադրանքներ՝ սարսափ ֆիլմեր նայելուց մինչ ինքնասպանության դրդող արարքներ կատարելու: Նրանք, ովքեր վախենում են և ուզում լքել խաղը, ստանում են ծնողներին սպանելու սպառնալիքներ:  «Ծնողներն ասում են, որ խաղերից մեկի համար զանգերն արդեն լինում են նույնիսկ հայալեզու: Հրավիրում եմ ՀՀ ոստիկանության, դպրոցների, ուսուցիչների, նաև իմ գործընկերների ուշադրությունը: Կարծում եմ՝ պետք է կատարենք բազմակողմանի գործողություններ՝ հասկանալու և կանխարգելելու այդ խաղերի տարածումը»,- նշեց պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am