Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ամփոփել է հրաձգության Աշխարհի առաջնության արդյունքները

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ամփոփել է  հրաձգության Աշխարհի 
առաջնության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Չանգվոն քաղաքում ավարտվեց հրաձգության Աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից  «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ  հրացանզենքաձևի երիտասարդ աղջիկների պայքարում մարզիկ Ալլա Պողոսյանը(2003թ.) խոցելով  625.7  միավոր գրավել է 10-րդ հորիզոնականը՝ սահմանելով Հայաստանի երիտասարդների ռեկորդ,  Հայկ Բաբայանը (2002թ.), ով հոկտեմբերին մասնակցելու է պատանիների առաջնությանը, ցույց է տվել բավարար արդյունք՝ խոցելով 619.6 միավոր(27-րդ տեղ),Գոհար Վարդանյանը(1998թ.)  ցույց է տվել բարձր արդյունք. վազող թիրախ նորմալ վազք վարժության երիտասարդ աղջիկների պայքարում 550 միավորով անցել է եզրափակիչ փուլ, եզրափակչում գրավել է 4-րդ հորիզոնականը,իսկ խառը վազք վարժության երիտասարդ աղջիկների պայքարում362 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը:

Մարզիկները կվերադառնան հայրենիք սեպտեմբերի 13-ին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am