Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարը և փրկարարական խումբը մասնակցում են ՀԱՊԿ «Սկալա 2018» հատուկ-մարտավարական ուսումնավարժությանը

ՀՀ ԱԻ նախարարը և փրկարարական խումբը մասնակցում են ՀԱՊԿ «Սկալա 2018» 
հատուկ-մարտավարական ուսումնավարժությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի Հանրապետությունում սեպտեմբերի 8-ից 11-ը անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՀՆՈՒԿ) կազմում արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների «Սկալա-2018» հատուկ-տակտիկական ուսումնավարժությունը, որին մասնակցում է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուսումնավարժության հիմնական ուժերը ներկայացնում են Ղազախստանը, մասնակցում են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի թիմերը: Վարժանքի հիմնական նպատակն է զարգացնել և կատարելագործել ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական թիմերի փոխգործակցության կարողությունները ինչպես տեղական, այնպես էլ անդրսահմանային աղետների ռիսկի նվազեցման, արձագանքման և հետևանքների վերացման ժամանակ։

«Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն է Ղազախստանի ներքին գործերի նախարարության ԱԻ կոմիտեի նախագահի տեղակալ, քաղաքացիական պաշտպանության գնդապետ Կ. Մ. Մուխամետկալիևիչը:

Ուսումնավարժությունն անցկացվում է նախապատրաստական և հիմնական 3 փուլերով։ Նախապատրաստական փուլերում անցկացվել են գործնական պարապմունքներ, ինչպես նաև օպերատիվ խմբի շտաբային մարզումներ:

Հիմնական փուլերը բաղկացած են 3 մասից՝

1-ին փուլ՝ «Երկրաշարժի առաջացման դեպքում առաջնահերթ միջոցառումների կազմակերպումը, ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների խմբավորման ուժերի և միջոցների ճշգրտում»,

2-րդ փուլ՝ «Կենտրոնական Ասիայի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ՀԱՊԿ անդամ-պետությունների ստորաբաժանումների համատեղ գործողությունների կատարելագործում»,

3-րդ փուլ՝ գործնական միջոցառումներ։

Հատուկ տակտիկական ուսումնավարժության մտահղացման համաձայն՝ Հայաստանը օգնություն ցուցաբերելու նպատակով աղետի գոտի է ուղարկում 1 փրկարարական խումբ՝ բաղկացած 12 փրկարարներից՝ ալպինիստական ամբողջ լրակազմով:

Փրկարարական խումբը գլխավորում է ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի հրամանատար, միջազգային կարգի փրկարար, փ/ծ փոխգնդապետ Սերգեյ Բիձյանը:

Խմբի կազմում են ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ մասնագետներ:  Խմբի հիմնական ուժը որակավորված՝ ՄԱԿ-ի INSARAG հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամներն են:

Օպերատիվ խմբի կազմում ներգրավված են ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա.Սարոյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ  պետի տեղակալ-մարտական պատրաստության գծով, փ/ծ փոխգնդապետ Գ. Խաչատրյանը:

Ուսումնավարժության շրջանակներում անցկացվեց կինոլոգիական և հոգեբանական ծառայությունների աշխատանքում փորձի փոխանակում ՀԱՊԿ անդամ-պետությունների փրկարարական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

Ուսումնավարժության ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները պարգևատրվեցին»,- նշված է հաղորդագրության մեջ։

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am