Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

ՀՀ պատվիրակության ջանքերի արդյունքում ԵԽԽՎ զեկույցի բանաձևի նախագծում հայանպաստ ձևակերպում է տեղ գտել


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում հայկական պատվիրակության ջանքերի արդյունքում ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների անսահմանափակ մուտքը անդամ պետություններ, այդ թվում «գորշ գոտիներ»» (grey zones) զեկույցի բանաձևի նախագծում հայանպաստ ձևակերպում է տեղ գտել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Նախագծում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «Վեհաժողովը ողջունում է «գորշ գոտիների» պատրաստակամությունը համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի եւ միջազգային այլ մոնիտորինգային մեխանիզմների հետ՝ կոնֆլիկտների գոտիներում մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանելու նպատակով»: Բանաձևի իմաստով Արցախը «գորշ գոտի է»»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաև ընդգծել է. «Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ