Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աշոտ Ղուլյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Աշոտ Ղուլյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  խորհրդարանի ղեկավարն առաջարկել է վերսկսել շրջանառության մեջ գտնվող նախագծերի շուրջ աշխատանքները և նախապատրաստվել նոր՝ 8-րդ նստաշրջանի առաջին նիստին՝ ծրագրելով առաջիկա հանձնաժողովային քննարկումները: Խորհրդարանականները պայմանավորվել են որոշ նախագծերի մասով նախնական քննարկումներ անցկացնել ոլորտային պատասխանատուների հետ:

Այնուհետև ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանում առաջիկայում նախատեսվող հանդիպումներին և պատգամավորների մասնակցությամբ այլ միջոցառումների ժամկետացանկին:

Համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատուներին՝ ընթացքավորելու նախանշված աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am