Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձ-տեսլականին նվիրված գիտական կոնֆերանսը

Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձ-տեսլականին նվիրված
գիտական կոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում ավարտվել է եռօրյա գիտական կոնֆերանսը` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոնֆերանսին մասնակցում էին կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, երիտասարդ գիտնականներ տարբեր գիտական կառույցներից, զորային օղակի սպաներ:

Կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու և մարտահրավերները չեզոքացնելու համար: Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև մասնակիցների կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման ու բարեփոխումների վերաբերյալ: Ամփոփելով գիտական կոնֆերանսը՝ զինվորականներն ու գիտնականները նշել են, որ նման ձևաչափով քննարկումները պետք է շարունակական բնույթ կրեն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերհանել շատ խնդիրներ, տալ լուծման առաջարկներ և իրականացնել ավելի հիմնավորված բարեփոխումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am