Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակում օպերային թատրոնը հյուրախաղերով Դուբայում է


ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի  6-ից  15-ը  Հայաստանի  Հանրապետության  և  Արաբական  Միացյալ  Էմիրությունների  միջև  դիվանագիտական  հարաբերությունների  հաստատման  20  ամյակի  տոնակատարությունների  շրջանակում, Ալ. Սպենդիարյանի  անվան  օպերայի  և  բալետի  ազգային ակադեմիական  թատրոնը, թատրոնի գլխավոր  տնօրեն  և  գեղարվեստական  ղեկավար  մաեստրո  Կոնստանտին  Օրբելյանի ղեկավարությամբ,  հյուրախաղերով  հանդես  է  գալիս  Դուբայի  օպերային  թատրոնում, որտեղ  կկայանան  Բիզեի  «Կարմեն» և  Մոցարտի   «Կախարդական  սրինգ» օպերաների  պրեմիերաները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի  6-ին  Դուբայի  օպերայի  դահլիճում առաջին  անգամ  ներկայացվեց  Ջորջ  Բիզեի  «Կարմեն» օպերան, որին  ներկա  էին  ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ  Ղարիբջանյանը, պետական այրեր, դիվանագիտական  կորպուսի  ներկայացուցիչներ։

Ներկայացման  ավարտին խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան  Գեղամ  Ղարիբջանյանը, ով  համոզմունք  հայտնեց, որ  այն  նոր  ձեռքբերումների  սկիզբ  կհանդիսանա  թատրոնի  համար:

Ներկայացումը, որի  դիրիժորն  էր  մաեստրո  Քրիստոֆեր  Օկասեքը (ԱՄՆ)  կշարունակվի  նաև  սեպտեմբեր  7-8-ին, որին  կհաջորդի «Կախարդական  սրինգ» օպերան  սեպտեմբեր  13-15-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ