Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Ամերիկացի գիտնականները բուսակեր շնաձկներ են հայտնաբերել


ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են բուսակեր շնաձկների: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը,վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը: Հայտնագործությունը պատկանում է Կալիֆոռնիայի եւ Մայամիի համալսարանների հետազոտողներին:

Գիտնականների համար հետազոտության առիթ է հանդիսացել  թերթի հոդվածը, որտեղ գրված է, որ մուրճագլուխ շնաձկները  իբր կարող են սնվել  ջրիմուռներով: Գիտնականները շահագրգռված սկսեցին ուսումնասիրել այս տեսակի շնաձկների սնվելու առանձնահատկությունները:

Հետազոտությունները իրականացվել են հինգ փորձարարական շնաձկների շրջանում: Երեք շաբաթվա ընթացքում գիտնականները կերակրել են նրանց ջրիմուռներով, որոնցից կենդանիներն այդպես էլ չէին հրաժարվել:

Ըստ հետազոտության ղեկավար Սամանթա Լեգխի, օվկիանոսի բնակիչները բուսական սննդի օգնությամբ կրճատել են մարմնի ավելցուկային սպիտակուցը՝ ավելացնելով մարմնի զանգվածը:

Հաստատվել է, որ ջրիմուռները կարող են կազմել մուրճագլուխ շնաձկների սննդակարգի 60 տոկոսը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ