Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանը կպահպանի ներկայությունը Սիրիայում. Ռոուհանի

Իրանը կպահպանի ներկայությունը Սիրիայում. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Սիրիայում. ներկայությունը պահպանում Է Դամասկոսի խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար, այլ ոչ թե իր կամքը որեւԷ մեկին պարտադրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի՝ սիրիական կարգավորմանը նվիրված գագաթնաժողովի բացմանը:

«Իրանը Սիրիայի օրինական կառավարության խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար ներկա Է այդ երկրում, եւ մեր ներկայությունը կշարունակվի այդ սկզբունքի հիման վրա,-ընդգծել Է նա:-Մենք այնտեղ չենք գտնվում որեւԷ մեկին մեր կամքը պարտադրելու համար»:

Ռոուհանին նաեւ հավելել Է, որ ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի օրինական կառավարության հետ համագործակցությունը իրադրության կարգավորման միակ արդյունավետ լուծումն Է: «Մյուս մոտեցումները դիտարկվում են որպես ուղղակի միջամտություն: Առանց կառավարության հետ կոորդինացման, դա միայն կսրի երկրի իրադրությունը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am