Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Apple-ն առցանց-պորտալ կստեղծի ոստիկանության հարցումների համար. Reuters

Apple-ն առցանց-պորտալ կստեղծի ոստիկանության հարցումների համար. Reuters

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը պլանավորում Է ստեղծել առցանց-պորտալ, որտեղ տարբեր երկրների իրավապահ մարմինները կկարողանան հարցումներ զետեղել օգտատերերի անձնական տվյալներն ստանալու համար: Այդ մասին սեպտեմբերի 7-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կորպորացիայի փոխնախագահ եւ գլխավոր իրավախորհրդատու Քեթրին Ադամսի նամակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Reuters-ի տվյալներով՝ սեպտեմբերի 4-ի նամակում Ադամսը սենատոր Շելդոն Ուայթհաուզին պատմում Է նոր ծառայության մասին: Իրավախորհրդատուի խոսքով՝ պորտալը պլանավորում են գործարկել մինչեւ այս տարվա վերջը: Պորտալը հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Ինչպես նշում Է գործակալությունը, ավելի վաղ իրավապահներն հարցումներն Apple-ին ուղարկում Էին Էլեկտրոնային փոստով: Միայն անցյալ տարվա ընթացքում ընկերությունը ոստիկանությունից ստացել Է 14 հազար հարցում:

Շտապ հարցումների մշակման համար պահանջվել Է մոտավորապես 20 րոպե: Նամակում նաեւ ասվում Է, որ ԱՄՆ-ի մոտավորապես հազար ոստիկաններ արդեն նոր ծառայությունից օգտվլու ուսուցում են անցել: Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել պորտալի ստեղծման վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am