Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման արդյունքում քաղաքացուն ի պահ է հանձնվել իր ավտոմեքենան


ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժին դիմած քաղաքացին խնդրել է աջակցություն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հատուկ պահպանվող տարածք տարված իր ավտոմեքենան իրեն ի պահ հանձնելու հարցում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Դիմողը տեղեկացրել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ունի հարուցված բազմաթիվ կատարողական վարույթներ, որոնց մի մասը ենթակա է կարճման՝ շնորհիվ վերջերս վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման: Քաղաքացին հայտնել է, որ կատարողական վարույթի կարճումը կարող է տևել ամիսներ, իսկ հատուկ պահպանվող տարածք տարված մեքենան իր ապրուստի միակ միջոցն է:

Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Քննարկման արդյունքում քաղաքացու՝ կարճման ենթակա կատարողական վարույթները կարճվել են առաջնահերթության կարգով, իսկ ավտոմեքենան ի պահ է հանձնվել քաղաքացուն՝ մինչև համաներում չտարածվող տուգանքների մաս-մաս վճարելը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ