Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանն առաջին րոպեից տրամադրված էր հաղթանակի. Լիխտենշտեյնի մարզիչ

Հայաստանն առաջին րոպեից տրամադրված էր հաղթանակի. Լիխտենշտեյնի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչի Հայաստանի կրած պարտությունը կապում է ֆուտբոլիստների տրամադրվածության հետ:

«Նախ շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին հաղթանակի կապակցությամբ: Մենք փորձեցին ամեն ջանք գործադրել դրական արդյունքի հասնելու համար: Հայաստանն առաջին րոպեից տրամադրված էր հաղթանակի: Բայց մեր դարպասապահը շատ մեծ գործ կատարեց:  Հայաստանի ընտրանին դժվարին փուլ ապրեց պատասխան գոլից հետո: Մենք երկրորդ շունչ ստացաք, երբ հետ մղեցինք 11 մետրանոց հարվածը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչ Պաուրիչին:

Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am