Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփն սկանդալային հրապարակումներից հետո խոստացել է հաղթել 2020 թվականի ընտրություններում

Թրամփն սկանդալային հրապարակումներից հետո խոստացել է հաղթել 2020 թվականի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե վստահ Է իր հաղթանակին 2020 թվականի նախագահական ընտրություններում, որոնցում նա պլանավորում Է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք (ԱՄՆ-ի վարչակազմը) գերազանց աշխատանք ենք կատարում: Եվ գիտեք ինչ՝ ոչ ոք չի Էլ մոտենա այն բանին, որ ինձ հաղթի 2020 թվականին: Եվ դրա պատճառն այն Է, ինչ մենք անում ենք. մենք ավելին ենք արել, քան որեւԷ մեկը կարող Էր հնարավոր համարել երկու տարուց պակաս ժամանակում»,- ասել Է Թրամփը ԱՄՆ-ի շերիֆների հետ կայացած հանդիպմանը:

Նախագահի հայտարարությունները հնչել են սկանդալային հրապարաոկումներից ֆոնին, որոնք վերջին օրերին հայտնվել են ԱՄՆ-ում: Մասնավորապես լրագրող, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ: Թրամփը՝ Սպիտակ տանը» գրքում նկարագրվում են Թրամփի վարչակազմի ներսում առկա հակասությունները: Դրանում ասված Է, որ վարչակազմի ղեկավարն անցյալ տարի Էմոցիոնալ հրաման Է տվել Պենտագոնին՝ ոչնչացնելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը չի կատարել այդ կարգադրությունը: Նաեւ հաղորդվում Է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին գործընկերների հետ զրույցի ժամանակ «ապուշ» Է անվանել նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաեւ հայտարարել, որ նա «կորցրել Է դատողությունը»:

Բացի այդ, տեքստում ասված Է, որ պաշտոնավարումից մեկ ամիս անց Թրամփը խնդրել Է գեներալ Դանֆորդին՝ մշակել ԿԺԴՀ-ին կանխիչ հարված հասցնելու պլան, ինչը շշմեցրել Է գեներալին: Բացի այդ , The New York Times-ը սեպտեմբերի 5-ին հրապարակել Էր անանուն հեղինակի «Ես դիմադրության մաս եմ կազմում Թրամփի վարչակազմի ներսում» վերտառությամբ նյութը:

Հեղինակը, իրեն ներկայացնվելով որպես Սպտակ տան «բարձրաստիճան աշխատակից», հայտնել Է վարչակազմում մի խումբ պաշտոնյաների գոյության մասին, որոնք հակազդում են նախագահի քաղաքականությանը: «Թրամփի վարչակազմի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ ջանադրաբար աշխատում են, որպեսզի ներսից վիժեցնեն նրա կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մի մասը, ինչպես նաեւ խոչընդոտեն նրա վատագույն հակումների դրսեւորմանը»,- գրել Է անանուն հեղինակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am