Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով հանդիպել են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացուցիչները

Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով հանդիպել են Երեւանի ավագանու ընտրություններին 
մասնակցող ուժերի ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ռազմավարական Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի (ՌԱՀՀԿ) քննարկումների դահլիճում տեղի ունեցավ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակից ուժերի հանդիպում: Հանդիպումը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով: Ներկա էին «Լույս» դաշինքի, «Օրինաց Երկիր», «Հայք», «Ժողովրդական Ուղի» եւ «Ռեֆորմիստներ» կուսակցությանների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից, բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Նոր Հայաստանի ոգուն հարիր է, որպեսզի առաջիկա ընտրություններն անցնեն դրական լիցքով՝ սիրո եւ համերաշխության հեղափոխության իդեալներին համահունչ: Այդ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի մրցապայքարին մասնակցող ուժերը խոսեն իրար հետ, քննարկեն եւ համաձայնության գան:

Քննարկմանը մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները ողջունեցին եւ բարձր գնահատեցին «Ժառանգության» այս նախաձեռնությունը: Նրանք համակարծիք էին ընտրությունները հավասարության, փոխադարձ հարգանքի եւ համերաշխության մթնոլորտում անցկացնելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am