Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ-ն երրորդ նստաշրջանում ընդունել է աննախադեպ թվով օրենքներ

ԱԺ-ն երրորդ նստաշրջանում ընդունել է աննախադեպ թվով օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը երրորդ նստաշրջանում ընդունել է 314 օրենք, ինչն աննախադեպ ցուցանիշ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը` ամփոփելով երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:

«Խորհրդարանն այս նստաշրջանում ընդունել է 314 օրենք: Այդ ցուցանիշն աննախադեպ է: Այն ունի օբյեկտիվ բացատրություն՝ օրենսդրությունը համապատասխանեցվում էր Սահմանադրությանը: Բայց սա միակ պատճառը չէ օրենքների գերարագ ընդունման համար: Արագացված ռեժիմը հանգեցրել է աննախադեպ իրավիճակի: Ամբողջ օրակարգը սպառվել է երկու օրվա ընթացքում: Օրենքների քննարկումները ժամանակի սահմանափակման պատճառով քննարկվել են մակերեսորեն»,-ասաց ծրագրի ղեկավարն ու հավելեց՝  որևէ խմբակցություն այս հարցը չի բարձրացրել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ 3-րդ նստաշրջանի ընթացքում բավականին լուրջ օրենսդրական նախաձեռնություններ են քննարկվել: Նա օրենքների արագ կերպով ընդունումն ու քիչ ժամանակով քննարկումները մեկնաբանեց ԱԺ կանոնակարգում կատարված փոփոխություններով: «Քննարկումներն արագ տեմպերով են ընթանում, քանի որ տվյալ նախաձեռնությունները լիարժեք քննարկվում են հանձնաժողովների նիստերի ընթացքում, և բոլոր պատգամավորները դրանց ակտիվ մասնակցություն են ունենում»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց՝ ակտիվությունը ԱԺ լիագումար նիստերից տեղափոխվել է հանձնաժողովներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am