Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

Իրանը դուրս կգա միջուկային գործարքից, եթե ԵՄ-ն մինչեւ նոյեմբերի 4-ը միջոցներ չձեռնարկի դրա պահպանման համար


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան պետք Է մինչեւ նոյեմբերի 4-ն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին: «Մենք եվրոպացիներին ասել ենք, որ եթե միջուկային գործարքը չհամապատասխանի մեր երկրի հիմնական շահերին, ներառյալ նավթի արտահանման հարցերը եւ բանկային հատվածի գործելը, ապա մենք դուրս կգանք ԳՀՀԾ-ից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից), Tasnim գործակալությունը մեջբերում Է Արագչիի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «եթե Եվրոպան Իրանի շահերը պաշտպանելու անհրաժեշտ միջոցներ չառաջարկի նոյեմբերին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնումից հետո, ապա միջուկային գործարքին Թեհրանի մասնակցությունը կկորցնի իմաստը»: «Եթե նոյեմբերի 4-ից հետո մենք կարողանանք նավթ արտահանել, ապա Իրանը դուրս չի գա միջուկային գործարքից»,-հայտարարել Է Արագչին:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:

Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում Է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում Է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում Է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ