Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նախագահին

ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեսպան Արա Այվազյանը սեպտեմբերի 4-ին իր հավատարմագրերը հանձնեց Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալես Կաբրերային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին մասնակցում էր Գվատեմալայի արտաքին գործերի նախարար Սանդրա Էրիկա Խովել Պոլանկոն, կողմերն անդրադարձան Հայաստանի և Գվատեմալայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Գվատեմալայի նախագահը և Հայաստանի դեսպանը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Մինչ այդ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Գվատեմալայի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մանուել Էստուաիդո Ռոլդան Բարիլյասին, ում հետ քննարկվել էին երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Գվատեմալա կատարած այցի ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպում ունեցավ նաև երկրի Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոսի հետ, ում հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացման խնդիրները:

Հայաստանի դեսպանը հանդիպեց նաև Գվատեմալայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am