Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գրիգորի Լեպսը հայտնել է, որ սրբապատկերների իր հավաքածուն գնահատվում է 25-35 միլիոն դոլար

Գրիգորի Լեպսը հայտնել է, որ սրբապատկերների իր հավաքածուն գնահատվում է 25-35 
միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության պետական թանգարանում (Մոսկվա) սեպտեմբերի 5-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսին պատկանող 200 սրբապատկերների հավաքածուի ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը,երգիչը լրագրողներին ասել է, որ փորձագետները սրբապատկերների իր հավաքածուն գնահատել են  25-35 մլն դոլար:

«Դժվար է որոշել գինը, մի փորձագետ ասում է ասում է 25 միլիոն դոլար, մյուսը` 35: Դա երկրի ամենամեծ հավաքածուներից մեկն է, եւ թերևս, աշխարհի», - ասել է Լեպսը:

Ցուցահանդեսում ներկայացված են սրբանկարչական աշխատանքներ, որոնցից շատերը երբեք չեն ցուցադրվել հանրությանը: Երգիչը 20 տարում է հավաքել այդ սրբապատկերները: Նա խոստովանել է, որ իր հավաքածուի համար միշտ չէ, որ հեշտ է ձեռք բերել այս կամ այն սրբապատկերները:

«Հավաքորդները միշտ ունեն նման սկզբունք. «Այս սրբապատկերը չի վաճառվում»: Բայց կա «բաժանվելու գին»` մենք դա այդպես ենք անվանում: Եթե այն 100 ռուբլի է, ապա «բաժանվելու գինը» կլինի 500»: Եղել են նաեւ այլ  դեպքեր, երբ շատ հազվագյուտ սրբապատկերները ձեռք են բերվել համեմատաբար հեշտ»,- ասել է Լեպսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am