Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախարարությունը հավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տաքսի ծառայություն մատուցողների համար

Նախարարությունը հավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տաքսի 
ծառայություն մատուցողների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու և դեռևս օրենսդրական կանոնակարգում չունեցող շատ հարցերի լուծման նպատակով ներկայացրել է օրենսդրական նոր նախաձեռնություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

«Առաջինը վերաբերում է տաքսոմոտորային ծառայությունների բնագավառում որակի բարելավմանը և հիմնախնդիրների լուծմանը: Մենք արել ենք այնպես, որպեսզի կարողանանք ստեղծել հավասար պայմաններ տաքսի ծառայություն մատուցող թե անհատ ձեռներեցների, թե կազմակերպությունների և թե էլեկտրոնային տաքսի ծառայություններ մատուցողների համար»,-ասաց նախարարը:

Երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է գազաբալոնային համակարգով սնուցվող ավտոմեքենաներին: Հանրապետությունում զգալի մաս են կազմում գազաբալոնային սնուցում ունեցող ավտոմեքենաները: «Դրանց տեղադրման, ճնշափորձարկման աշխատանքները կանոնակարգված չեն եղել, առ այսօր դուրս են մնացել որևէ օրենսդրական կարգավորումից»,-ասաց Հակոբյանն ու հավելեց՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով տրանսպորտային միջոցների վերասարքավորման գործընթացը կանոնակարգելու նպատակով շահագրգիռ մարմիններին փաթեթ են ներկայացրել:

Տեխնիկական զննության համակարգի բարելավման նպատակով ևս նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am