Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միրեյ Մաթյոն Ռուսաստանում արժանացել է մշակույթի բնագավառում պատվավոր պրոֆեսորի կոչման

Միրեյ Մաթյոն Ռուսաստանում արժանացել է մշակույթի բնագավառում պատվավոր 
պրոֆեսորի կոչման

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական էստրադայի լեգենդ,երգչուհի Միրեյ Մաթյոն արժանացել է Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի «Պատվավոր պրոֆեսոր մշակույթի բնագավառում»  կոչմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»

Միրեյ Մաթյոյի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում: Ակադեմիական պատվավոր պատմուճանը երգչուհուն հանձնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը:

«Կեցցե Ռուսաստանը, կեցցե Ֆրանսիան: Այսօրվա պարգևը ինձ հպարտանալու առիթ է տալիս»,- ասել է Մաթյոն:

Տիտղոսը շնորհվել է գիտական խորհրդի որոշմամբ՝ «միջազգային մշակութային կապերի զարգացման գործում ակնառու նվաճումների, կյանքի ակտիվ դիրքորոշման, ֆենոմենալ երաժշտական տաղանդի համար, որը զգալի ազդեցություն ունի երիտասարդների մարդասիրական աշխարհայացքի ձևավորման վրա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am