Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի փոխադրման արգելքի որոշումը

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Վրաստանի 
տարածքում բեռնատարներով ցորենի փոխադրման արգելքի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 31-ին ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի  միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամուր հիմքերն ու հարուստ պատմությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ու ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների, դրանց հետ կապված նոր որոշումների ու պարենային անվտանգության վրա դրանց ազդեցության հիմնահարցերը։

«Դեսպանի հետ զրուցեցինք նաև սիրիահայերի սահմանահատման հետ կապված խնդիրների շուրջ։ Հանդիպման ընթացքում վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամությունը երկկողմ հարաբերություններում ծագած ցանկացած խնդիր արագ լուծելու հարցում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արմեն Գրիգորյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am