Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյուղացիներին տրամադրվող փոխհատուցումը կավելացվի կանխիկ գումարով

Գյուղացիներին տրամադրվող փոխհատուցումը կավելացվի կանխիկ գումարով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղնախարարությունն առաջարկում է կանխիկ գումարով փոխհատուցել գյուղացիներին տրամադրվող փոխհատուցումը` կրած վնասի դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Նախորդ տարիներին աջակցությունը տրամադրվում էր այնպես, որ կրած վնասի դիմաց գյուղացուն տրամադրվելիք գումարն ուղղվում էր նրա հարկերին: Մենք առաջարկում ենք այլ մոտեցում` կանխիկով այդ աջակցության գումարն ավելացնել»,-ասաց նախարարը:

Նախարարի փաստմամբ` մինչ օգոստոս կրած վնասի առումով անհամեմատ ավելի լավ վիճակ ենք ունեցել, քան նախորդ տարիներին: Ցրտահարությունից, կարկտահարությունից կրած վնասները, ըստ հաշվարկների, կազմել են մոտ 6 միլիարդ: Նախորդ տարիներին եղել է նաև 12 միլիարդ:

Նախարարությունն Արմավիրի մարզպետարանից արդեն ստացել է կարկուտից կրած վնասի չափը: «Կարծում եմ, որ տասնինգօրվա ընթացքում բոլոր մարզերում հասցված վնասը կկարողանանք գնահատել: Եթե կրկին վնաս չլինի, սեպտեմբերի կեսին կկարողանանք ի մի բերել վնասի չափը»,-ասաց նախարարը:

 Նա նշեց` անպայման դրամական փոխհատուցում կտարամադրեն Արմավիրում վնաս կրած գյուղացիներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am