Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր
15:35, 29 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ քննարկել է երկկողմ գործակցության առավել սերտացման, ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին նոր խթան հաղորդելու, համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարի պաշտոնում սա Արսեն Թորոսյանի առաջին այցն է ՌԴ, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաեւ նոյեմբերին անցկացվելիք ռուս-հայկական բժշկական ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցերի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում