Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը նավթի արտահանումը նվազեցրել Է ավելի արագ, քան սպասվում Էր. The Wall Street Journal

Իրանը նավթի արտահանումը նվազեցրել Է ավելի արագ, քան սպասվում Էր. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման ժամկետի մոտենալուն համեմատ համաշխարհային շուկային նավթի մատակարարումները կրճատում Է ավելի արագ տեմպերով, քան սպասվում Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:
Սեպտեմբերին արտահանումը հունիսի համեմատությամբ կարող Է նվազել մեկ երրորդով, թերթին ասել են նրա աղբյուրները, որոնք գիտեն նավահանգիստների բեռնման պլանների մասին: Պետական National Iranian Oil Co.-ում պաշտոնատար անձինք նախնական կարգով գնահատում են, որ սեպտեմբերին մատակարարումները կնվազեն օրական մոտավորապես մինչեւ 1,5 միլիոն բարել՝ հունիսի 2,3 միլիոնի դիմաց, վկայում են այդ տվյալները:
Վերլուծաբան Սառա Վաքշոուրին, որը նախկինում աշխատել Է National Iranian Oil Co.-ում, այնուհետեւ սպասում Է նոյեմբերին Իրանից նավթի արտահանման անկում օրական մինչեւ 800 հազար բարել, ինչը կիսով չափ պակաս կլինի ընթացիկ ամսվա մակարդակից:
Մասնակիորեն մատակարարումների նվազումը կապված Է տրանսպորտային ընկերությունների՝ իրանական նավթը մատակարարել չցանկանալու հետ, հաղորդել Է «Ինտերֆեքս» գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am