Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպիտակի պետական քոլեջի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է փաստաթղթերի կեղծմամբ հափշտակված գումարները

Սպիտակի պետական քոլեջի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է 
փաստաթղթերի կեղծմամբ հափշտակված գումարները

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,    որ «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, նույն քոլեջի գերազանց և լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողներին հատկացվող ամսական 4750-ական ՀՀ  դրամ կենսաթոշակները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014-2018 թվականներին կենսաթոշակների վճարման՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ցուցակներում կեղծելով մի շարք ուսանողների ստորագրությունները, ստացել են վերջիններիս անվամբ ելքագրված կենսաթոշակները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից,  այդ կերպ, օգտագործելով  պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 3.068.000 ՀՀ դրամը:

Փաստի առթիվ 2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով 2018 թվականի օգոստոսի 25-ին որոշում է կայացվել Սպիտակի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ջ.Թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և հիշյալ հոդվածներով վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Ջ.Թ. ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում
է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am