Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շիրակում քննարկվել են կրթության ոլորտի խնդիրները

Շիրակում քննարկվել են կրթության ոլորտի խնդիրները

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 27-ին Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում տեղի ունեցավ Շիրակի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի հավաքի ձևաչափը փոքր-ինչ փոխված էր՝ չներկայացվեցին վիճակագրական տվյալներ և ուսումնական տարվա ամփոփումներ, այլ ավելի շատ խոսվեց խնդիրներից ու անելիքներից:

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը խոսեց 3 խնդրի մասին՝ կոռուպցիայի, դպրոցների ապակուսակցականացման ու բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Մարզպետը փաստեց, որ իր հանձնարարականով դպրոցներում իրականացվում է աուդիտ, այդ աուդիտի արդյունքում, ցավոք, ոչ միայն կոռուպցիոն երևույթներ հայտնաբերվեցին, այլ նաև քրեական գործ հարուցվեց, ինչը բավական ցավալի փաստ է:

«Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Այս ընթացքում արտոնյալ չի լինի: Պետք է հասնենք նրան, որ ընդհանրապես այդ երևույթը բացառվի: Հաջորդ խնդիրը, որ կառանձնացնեմ, կուսակցականացումն է: Դպրոցի տնօրենը, մանկավարժը կարող է հարի այս կամ այն կուսակցությանը, ունենա իր գաղափարները, բայց այս ամենը պետք է արվի դպրոցի պատերից դուրս և հաջորդը, որ պետք է առանձնացնեմ, դա դպրոցներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն է. կան դպրոցներ, որտեղ ուսուցիչը բողոքում է փոխտնօրենի, փոխտնօրենը տնօրենի դեմ՝ ստեղծելով լարված իրավիճակ»,-նշեց մարզպետը:

ՀՀ կրթության ու գիտության փոխնախարարը ևս խոսեց դպրոցներում կոռուպցիոն ռիսկերը բացառելու մասին: «Այո, շատ ցավալի է, որ քրեական գործ կա հարուցված: Միայն ուրբաթ օրը հանրակրթության վարչությունը 200 դիմում-բողոք է ստացել: Չենք բացառում, որ դրանց մի մասը ոչ իրական փաստեր են, բայց, այնուամենայնիվ, այս թիվը բավական մտահոգիչ է: Չենք ասում, որ մանկավարժ եք և ծաղիկ մի ստացեք, բայց դա թողեք ծնողի ցանկությանն ու որոշմանը, այլ ոչ թե այս կամ այն ուսուցչի սիրած ծաղիկը կամ նման մի բան»,- իր խոսքում նշեց փոխնախարարը:

Լուսինե Առաքելյանն անդրադարձավ նաև դպրոցական հագուստին՝ փաստելով, որ պարտադրանք չպետք է լինի: «Աշակերտը պետք է լինի համեստ, զուսպ ու կոկիկ հագնված, և ոչ մի պարտադրանք: Փոխնախարարը ներկայացրեց նաև դպրոցների տնօրենների հավաստագրման նոր կարգին:

Հանդիպման ընթացքում նշվեց, որ այս տարի մեդալի հավակնորդների թիվը կտրուկ նվազել է, ողջ հանրապետությունում՝ 28 մեդալակիր, բայց ի ուրախություն շիրակցիների՝ նրանցից 7-ը Շիրակից են:
Վերջում փոխնախարարը պատասխանեց ներկաների հարցերին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am