Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պատգամավորը կառաջարկի Հայաստանում օրենքով արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը

Պատգամավորը կառաջարկի Հայաստանում օրենքով արգելել բուքմեյքերական 
գրասենյակների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կառաջարկի օրենքով արգելել Հայաստանում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, իսկ ապօրինի գործունեության կազմակերպումը դիտել որպես ծանր քրեական հանցագործություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորն այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում: Բացի այդ, Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ պատգամավորը ևս մեկ գաղափար ունի, որը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնության կարգով դնել շրջանառության մեջ:

«Մի քանի օրից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Երկու գաղափար, որ օրենսդրական նախաձեռնության կարգով դնելու եմ շրջանառության մեջ և հուսամ, որ գործընկերներիս աջակցությամբ օրենքի տեսք կստանան։

  1. Օրենքով արգելել ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը (և՛ ինտերնետ և՛ գրասենյակային տարբերակները, թե՛ տեղական թե՛ միջազգային), իսկ ապօրինի գործունեության կազմակերպումը դիտել որպես ծանր քրեական հանցագործություն։ Օրենքով արգելելուց բացի ցանկացած լուծում կամ կարգավորում ինքնախաբեություն է։
  2. Օրենքով սահմանել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ՀՀ-ում կունենան ծառայողական մեքենաներ (Անվտանգության խորհրդի անդամներ +): Օրենքով սահմանել, որ ստեղծվում է միասնական ավտոպարկ (պետությունը կարող է նախընտրել outsourcing-ը ևս որպես տարբերակ), մշակվում է հատուկ ծրագիր, որի միջոցով կառավարության կողմից սահմանված պետական պաշտոնյաները (ավելի ընդլայնված ցանկ, քան այսօր անհատական ծառայողական մեքենաներ ունեցողներն են) պատվիրում են մեքենա։ Համակարգն ավտոմատ հաստատում է պատվերը, առանց բյուրոկրատական միջամտության։ Պատվերի հեղինակ պետական պաշտոնյայի, պատվերի ուղղության, նպատակի և պատվերի տևողության մասին տեղեկությունները պահպանվում են այդ ծրագրի կայքում, որը լինում է բաց, հրապարակային և թափանցիկ, լրագրողների դիտակետում։ Այս կոնցեպտը, վստահաբար, կլուծի տասնամյակներ շարունակ չարչրկված «պադավատների» թեման, կբերի բյուջետային միջոցների մեծ խնայողության»,- գրել է Սամվել Ֆարմանյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am