Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Անկարան Վաշինգտոնին մեղադրել Է գլոբալ առեւտրական պատերազմի սանձազերծման մեջ

Անկարան Վաշինգտոնին մեղադրել Է գլոբալ առեւտրական պատերազմի սանձազերծման մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը համաշխարհային առեւտրական պատերազմ Է սկսել, այդ թվում՝ Թուրքիայի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ վերջերս արած արտահայտությունները:
«Բոլթոնը խոստովանեց, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի գծով դաշնակցին՝ Թուրքիային, որպես թիրախ Է ընտրել տնտեսական պատերազմում: Ցավոք, հարցը դրանով չի սահմանափակվում»,- մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի խոսքը մեջբերում Է Anadolu գործակալությունը:
Մամուլի քարտուղարը նշել Է, որ Վաշինգտոնը մաքսեր եւ պատժամիջոցներ Է սահմանել մի ամբողջ շարք երկրների դեմ:
«ԱՄՆ-ի ղեկավարության սույն քաղաքականությունն անտեսում Է շուկայական տնտեսության կանոնները եւ խախտում Է ԱՀԿ-ի գծով պարտավորությունները: Ուստի Թուրքիան, Հնդկաստանը, Չինաստանը, Շվեյցարիան, Նորվեգիան, Կանադան, Ռուսաստանը, Մեքսիկան եւ ԵՄ-ն դիմել են միջազգային ատյաններ՝ պողպատի եւ ալյումինի մաքսերի բարձրացման՝ Վաշինգտոնի որոշման դեմ հայցերով. դա գլոբալ բնույթի խնդիր Է, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբեություններում լարվածությունը համաշխարհային հանրակցության հետ Թրամփի վարչակազմի հակամարտության մի մասն Է»,- ընդգծել Է Քալինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am