Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բոկո հարամ»-ի զինյալները Նիգերիայում 40 տուն են հրկիզել Մայրարի գյուղում

«Բոկո հարամ»-ի զինյալները Նիգերիայում 40 տուն են հրկիզել Մայրարի գյուղում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոկո հարամ» արմատական խմբավորման զինյալները շուրջ 40 տուն են հրկիզել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Բոռնոյի նահանգի Մայրարի գյուղի վրա անցած կիրակի օրը ձեռնարկված գրոհի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հայտնել Է Algerie presse service լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանապետ Դեմիան Չուկվուին:
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները մինչ այժմ պարզում են ծայրահեղականների հարձակման զոհերի ստույգ թիվը: Տեղական համայնքի ներկայացուցիչները հայտնել են Մայրարիի 19 զոհված խաղաղ բնակիչների մասին:
Օգոստոսի 20-ին «Ֆրանսպրես» գործակալությունը տեղեկատվություն Էր տարածել գրոհի հետեւանքով տասը զոհվածների վերաբերյալ: Նշվել Էր, որ Մայրարիում գտնվող ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել խոչընդոտել զինյալների գործողություններին:
Դիտորդները նշում են ծայրահեղականների ակտիվացումը վերջին ամիսներին: Հուլիսին «Բոկո հարամ»-ի զինյալները գրոհել Էին կառավարական զորքերի բազաները Յոբեի եւ Բոռնոյի նահանգներում եւ սպանել մեծ թվով զինծառայողների:
«Բոկո հարամ»-ն իսլամիստական խմբավորում Է, որը գործում Է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Նրա զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում:
2009 թվականից «Բոկո հարամ»-ի զինյալների կողմից ավելի քան 20 հազար մարդ Է սպանվել Չադ լճի ավազանի երկրներում: Մոտավորապես 2,6 մլն մարդ փախստական ու հարկադիր վերաբնակ Է դարձել:
2015 թվականի մարտին խմբավորումը հավատարմության երդում Է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am