«Բոկո հարամ»-ի զինյալները Նիգերիայում 40 տուն են հրկիզել Մայրարի գյուղում

Armenpress 17:53, 21 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոկո հարամ» արմատական խմբավորման զինյալները շուրջ 40 տուն են հրկիզել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Բոռնոյի նահանգի Մայրարի գյուղի վրա անցած կիրակի օրը ձեռնարկված գրոհի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հայտնել Է Algerie presse service լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանապետ Դեմիան Չուկվուին: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները մինչ այժմ պարզում են ծայրահեղականների հարձակման զոհերի ստույգ թիվը: Տեղական համայնքի ներկայացուցիչները հայտնել են Մայրարիի 19 զոհված խաղաղ բնակիչների մասին: Օգոստոսի 20-ին «Ֆրանսպրես» գործակալությունը տեղեկատվություն Էր տարածել գրոհի հետեւանքով տասը զոհվածների վերաբերյալ: Նշվել Էր, որ Մայրարիում գտնվող ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել խոչընդոտել զինյալների գործողություններին:Դիտորդները նշում են ծայրահեղականների ակտիվացումը վերջին ամիսներին: Հուլիսին «Բոկո հարամ»-ի զինյալները գրոհել Էին կառավարական զորքերի բազաները Յոբեի եւ Բոռնոյի նահանգներում եւ սպանել մեծ թվով զինծառայողների: «Բոկո հարամ»-ն իսլամիստական խմբավորում Է, որը գործում Է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Նրա զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում: 2009 թվականից «Բոկո հարամ»-ի զինյալների կողմից ավելի քան 20 հազար մարդ Է սպանվել Չադ լճի ավազանի երկրներում: Մոտավորապես 2,6 մլն մարդ փախստական ու հարկադիր վերաբնակ Է դարձել:2015 թվականի մարտին խմբավորումը հավատարմության երդում Է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am