Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Apple-ը կթողարկի բյուջետային MacBook եւ պրոֆեսիոնալ Mac mini. Bloomberg


ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը կթողարկի MacBook բյուջետային նոութբուքը, ինչպես նաեւ նորացված, պրոֆեսիոնալ օգտատերերի համար նախատեսված Mac mini համակարգչի տարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ նոր նոութբուքը կունենա նույն տեսքը, ինչ եւ MacBook Air-ը, բայց դրա վրա կտեղադրվի բարձր լուծաչափի Retina դիսփլեյ, որով ընկերությունը հանդերձում Է իր մյուս սարքերը: Էկրանի չափը կկազմի շուրջ 13 դյույմ՝ ինչպես MacBook Air-ինն Է: Ներկայում MacBook Air-ը, որի գինը կազմում Է մոտավորապես հազար դոլար, մնում Է ընկերության՝ առանց բարձր լուծաչափի Էկրանով միակ նոութբուքը՝: Անցյալ տարի մոդելը նորացվել Էր եւ ստացել նոր պրոցեսոր, սակայն որեւիցե ավելի լուրջ փոփոխության չի ենթարկվել:

Գործակալությունը նշում Է, որ 2015 թվականին թողարկված մյուս մոդելի՝ MacBook-ի նորացված տարբերակն ընկերության կողմից դիտվում Էր որպես MacBook Air-ի փոխարինող, սակայն 1,3 հազար դոլար գնով համակարգիչը չափազանց թանկ Է եղել առանձին օգտատերերի համար: Արտադրության պլանավորվող սարքի գինը Bloomberg-ի աղբյուրները չեն պայտնում, սակայն նշում են, որ այն նախատեսված կլինի նրանց համար, ովքեր Apple-ի արտադրանքի ավելի Էժան տարբերակներ են փնտում:

Bloomberg-ի զրուցակիցները պատմել են, որ արտադրողը նաեւ պլանավորում Է թողարկել Mac mini համակարգչի նոր տարբերակ՝ համակարգային բլոկ, որը վաճառվում Է առանց լրակազմի մնացած սարքերի (մոնիթոր, ստեղնաշար, մկնիկ եւ այլն), որի արժեքն այժմ կազմում Է 500 դոլար: Ընկերությունը ցանկանում Է, որ նորացված Mac mini-ն ավելի շատ կողմնորոշված լինի դեպի պրոֆեսիոնալ օգտատերերը, օրինակ՝ հավելվածների մշակողները, ինչն այդ արտադրանքն ավելի թանկ Է դարձնում գոյություն ունեցող տարբերակի համեմատությամբ: Տեղեկացվում Է, որ համակարգիչների նշված նոր մոդելների շնորհանդեսից հետո Apple-ը կներկայացնի iPhone սմարթֆոնի, Apple Watch ժամացույցի եւ iPad Pro պլանշետի նոր մոդելները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ