Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումներից հրաժարումով

Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումներից հրաժարումով

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությամբ՝ Եվրոպայում կարմրուկով հիվանդանալու դեպքերի քանակը տասը տարում հասել Է ռեկորդային մակարդակի: Հիվանդացածներն ամենից շատ են Սերբիայում եւ Ուկրաինայում:

Եվրոպայի տարածաշրջանում կարմրուկով Է վարակվել շուրջ 41 հազար մարդ, ինչը հանգեցրել Է 37 հոգու մահվան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Անցյալ տարի ԱՀԿ-ն գրանցել Է հիվանդության շուրջ 24 հազար դեպք, իսկ նախանցյալ տարի՝ հինգ հազարից փոքր-ինչ ավելի: Փորձագետները հիվանդության տարածումը կապում են այն բանի հետ, որ մարդիկ հրաժարվում են պատվաստումներից:

«Կարմրուկի վիրուսը շատ հեշտ Է փոխանցվում եւ արագորեն տարածվում Է: Համաճարակը կանխելու համար անհրաժեշտ Է տարեկան երկու անգամ հանրակցության անդամների առնվազն 95 տոկոսի իմունացում, ինչպես նաեւ նրանց իմունացման միջոցառումներ, ովքեր նախինում չեն պատվաստվել»,- նախազգուշացնում են ԱՀԿ-ում: Public Health England կազմակերպության տվյալներով՝ բրիտանացիները մեծավ մասամբ կարմրուկով վարակվում են մայրցամաքային Եվրոպայում ուղեւորությունների ժամանակ: Մեծ Բրիտանիայում առաջին կիսամյակում գրանցվել Է հիվանդության 807 դեպք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am