Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Օգոստոսի 21-ը Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան օրն է

Օգոստոսի 21-ը Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Հայաստանի Ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան օրն է՝ կլրանար նրա 95 տարին։ Սուրեն Սաֆարյանը իր ստեղծագործությամբ և գործունեությամբ վառ հետք է թողել հայ կերպարվեստի պատմության մեջ։ Իր ժամանակակցի խորը հոգեբանական դիմանկարը, հայրենի բնության քնարական պատկերը, արտասահմանյան շրջագայություններում արված ինքնատիպ շարքերը Սաֆարյանի ստեղծագործական գագաթներն են։

Նրա «Հայրենի մեղեդիներ», «Ազատարարները» և «1945-ի գարնանը» կտավները, որոնք արժանացել են Գրեկովի անվան Արծաթե մեդալի, Սարյանի «Ժաղիկներ Մեծ Հայրենականի մասնակից հայ մարտիկներին», Դեյնեկայի «Սեվաստոպոլի պաշտպանությունը», Սիմոնովի պատերազմական բանաստեծությունների շարքի, Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի դասին պատկանող գործեր են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաֆարյանը երկար տարիներ գլխավորել է Հայաստանի նկարիչների միությունը, նրա օրոք և նրա ջանքերով է ամենաբարդ խորհրդային տարիներին ստեղծվել մինչև օրս գործող «Մի գործի» ամենամյա ցուցահանդեսը, որը միակ գրաքննությունից ազատ ցուցահանդեսն է հանդիսացել ամբողջ Խորհրդային Միության տարածքում և աննախադեպ նշանակություն է ունեցել ժամանակակից  հայ կերպարվեստի զարգացման գործում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]