Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Brexit-ն, առանց գործարքի, երկար ժամանակով կպառակտի Եվրոպան. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

Brexit-ն, առանց գործարքի, երկար ժամանակով կպառակտի Եվրոպան. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ն այն սցենարով, որը չի ենթադրում գործարքի կնքում Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության վերաբերյալ, ռազմավարական սխալ կլինի, որը տասնամյակներով կպառակտի Եվրոպան:

Այս նախազգուշացումը հնչում Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի ճառում, որով նա օգոստոսի 21-ին հանդես կգա Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրոպական միասնության գլխավոր սպառնալիքներից մեկը կարող Է դառնալ քաոտիկ Brexit-ն առանց գործարքի:

Դա աշխարհառազմավարական սխալ կլիներ Եվրոպայի համար այն ժամանակ, երբ մենք ավելի խոցելի ենք, քան երբեւԷ, այնպես որ ինչպես ես ասում եմ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչներին, եկել Է ժամանակը, որպեսզի Եվրահանձնաժողովը, դրսեւորելով լայն մոտեցում, քննարկի վարչապետ Թերեզա Մեյի կողմից արված կառուցողական առաջարկները»,- ասել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով Միացյալ Թագավորության նախարարության մամուլի ծառայությունը նախօրյակին հայտնել Է, որ Brexit-ի հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների նոր փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին Բրյուսելում: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են 2017 թվականի հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]