Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սալվադորը խզել Է դիվանագիտական կապերը Թայվանի հետ

Սալվադորը խզել Է դիվանագիտական կապերը Թայվանի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սալվադորի կառավարությունը հայտարարել Է Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ խզելով պաշտոնական կապերը Թայվանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 21-ի առավոտյան Պեկինում ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Վան Ին եւ Սալվադորի արտաքին գործերի նախարար Կառլոս Կաստանեդան համատեղ կոմյունիկե են ստորագրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Էլ Սալվադորի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:

Սալվադորը դարձել Է երրորդ երկիրը, որը վերջին մի քանի ամսվա ընթացքում խզել Է հարաբերությունները Թայվանի հետ: Ավելի վաղ Դոմինիկյան Հանրապետությունը եւ Բուրկինա Ֆասոն համապատասխանաբար մայիսի 1-ին եւ 24-ին հայտարարել են համանման որոշման մասին: Այս պահին աշխարհում մնացել Է սոսկ 17 պետություն, որոնք պաշտոնական կապեր ունեն Թայվանի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am