Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հանձնաժողովը հրավիրում է ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթի հանրային քննարկման

Հանձնաժողովը հրավիրում է ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթի 
հանրային քննարկման

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որի քննարկումը կկայանա օգոստոսի 23-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նախագծով նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորների պատասխանատվության կանչելու համար և այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով:

Նպատակ ունենալով լսելու և հաշվի առնելու հանրության կոմպետենտ բոլոր խմբերի կարծիքները՝ հանձնաժողովը կազմակերպում է այդ փաթեթի հանրային քննարկում:

Քննարկումը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին (հինգշաբթի), ժամը 16:00-ին, Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, 5-րդ հարկ):

Քննարկմանը հրավիրվում են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ընտրական իրավունքի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ 055 468737 հեռախոսահամարով կամ [email protected] հասցեով` նշելով կազմակերպության անվանումը, ինչպես նաև ներկայացուցչի անուն/ազգանունը: Հանդիպմանը մասնակցելու համար պետք է գրանցվել դրանից 3 ժամ շուտ:

Հանդիպումը ամբողջությամբ բաց է լուսաբանման համար: Լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել մասնակիցների համար սահմանված կարգով»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]