Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն

Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական  ընդունելությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից,  նախապես հերթագրված 26 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 23-ը:  Ներկայացված հարցերը   վերաբերվել են հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության  ոլորտներին:  Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև առաջարկություններ, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը,  ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիզիկուլտուրայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Ընդունելության եկած քաղաքացիներից երկուսը մտահոգություն են հայտնել այլ երկրներից Հայաստան ներգաղթած երեխաների կրթության կազմակերպման, մասնավորապես կրթությունը համապատասխան դասարանում շարունակելու առնչությամբ:

Նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է գործող կարգերին և իրական նորմերին համապատասխան  գտնել լուծումներ`  երեխաների ներառումը կրթական նոր միջավայրում հնարավորինս արդյունավետ կազակերպելու համար:

Հանդիպման ընթացքում նախարարի կողմից քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, ինչպես նաև բարձրացված խնդիրներին ընթացք տալու նպատակով եղել են գրավոր և բանավոր հանձնարարականներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]