Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականներն ստեղծել են մարդկությանը հայտնի ամենամաշակայուն նյութը

Գիտնականներն ստեղծել են մարդկությանը հայտնի ամենամաշակայուն նյութը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանդիայի ազգային լաբորատորիաների գիտնականների խումբն ստեղծել Է նոր համահալվածք, որը դարձել Է մարդու կողմից երբեւԷ ստեղծված նյութերից ամենամաշակայունը: Նրանց աշխատությունը հրապարակված Է Advanced Materials հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ համահալվածքի ստեղծման համար գիտնականները համատեղել են Երկրի վրա առավել հազվագյուտ մետաղները՝ ոսկին եւ պլատինը: Հետազոտողների խոսքով՝ նոր նյութն այնքան ամուր Է, որ դրանից պատրաստված ավտոդողերով կարելի Է հինգ հարյուր անգամ պտտվել Երկրագնդի հասարակածի շուրջը, որի երկարությունը 40 հազար 75 կիլոմետր Է:
Հետազոտողների խոսքով՝ այդ նյութը կարելի Է կիրառել զանազան Էլեկտրոնային սարքերում: Եթե համահալվածի բարակ շերտ քսվի, օրինակ, սմարթֆոնների շարժական մասերին, ապա սարքի ծառայության ժամկետը կավելանա մի քանի անգամ, իսկ դա, հետազոտողների գնահատումներով՝ Էլեկտրոնային արդյունաբերության համար տարեկան կտնտեսի մինչեւ 100 միլիոն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am