Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերջին օրերին շուրջ 140 փախստական է Լիբանանից վերադարձել Սիրիա

Վերջին օրերին շուրջ 140 փախստական է Լիբանանից վերադարձել Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Լիբանանից շուրջ 140 փախստական է  վերադարձել Սիրիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի »-ն՝ վկայակոչելով Փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնի տեղեկագիրը:

«Վերջին օրերի ընթացքում «Ջեյդեթ Յաբուս» և «Էլ Քուսայր» անցակետերով Լիբանանից Սիրիա է վերադարձել 136 փախստական (40 կին, 73 երեխա)»,- ասված է փաստաթղթում:

Բացի այդ, անցնող օրերին ընթացքում Սիրիայում իր հիմնական բնակության վայր է վերադարձել 297 քաղաքացի: Տեղեկագրում նաև ասված է, որ Ա. Կադիրովի անվան հիմնադրամը բարեգործական ակցիա է իրականացրել, որի ընթացքում Դամասկոսի նահանգում գտնվող փախստականների «Խիրջիլա» ճամբարում 600 ձեռք հագուստ է  բաժանվել:

Փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ինժեներական ստորաբաժանումները շարունակում են Սիրիայի տարածքի ականազերծումը: Մասնավորապես՝ վերջին օրվա ընթացքում Հոմսի նահանգում 4 հա տարածություն, 3 շինություն և 1 կմ ճանապարհ է ականազերծվել:

«Հայտնաբերվել և ոչնչացվել է պայթյունավտանգ 68 առարկա, այդ թվում՝ 11 ինքնաշեն պայթուցիկ սարք»,- ասված է փաստաթղթում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am