Թուրքիան ամերիկյան ապրանքների ներմուծումը փոխարինող արտադրանքի արտադրություն Է սկսում
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր Է այն արտադրանքի տեղական արտադրություն սկսել, որի ներմուծումը գերազանցում Է 30 միլիարդ դոարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը:
«Մենք առաջնային արտադրանքի տեղական արտադրություն ծավալելու աշխատանք ենք սկսում, որի ներմուծումը կազմում Է առնվազն 30 մլրդ դոլար: Զարգացման գործակալությունները 500 մլն լիրայի (83 մլն դոլար) աջակցություն կցուցաբերեն 1,5 հազար նախագծերի, եւս 100 մլն լիրա (17 մլն դոլար) հատկացվում Է տեխնոլոգիաների զարգացման հարթակներին աջակցելու համար»,- նախարարի խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը: Ավելի վաղ Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեքջանը հայտարարել Է, որ Անկարան մտադիր Է այսուհետեւ Էլ շարունակել համաչափ պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած գործողության: «Մենք արդեն ԱՄՆ-ին պատասխան ենք տվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, մտադիր ենք այսուհետեւ Էլ համաչափ պատասխաններ տալ»,- ասել Է նախարարը:
Պեքջանը նաեւ հայտնել Էր, որ Անկարան մտադիր Է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: «Թուրքիան ԱՄՆ-ին հրավիրել Է Առեւտրի համաշխարհային կազմկերպության արբիտրների հարթակ: Ամերիկյան կողմն արդեն ստացել Է հրավերը: Այսպիսով, մեր կողմից դատաքննություն Է նախաձեռնվել ԱՀԿ-ի շրջանակներում»,- ասել Է Պեքջանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»: Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի:
Ռուխսար Պեքջանը հայտնել Է, որ ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերի ծավալը գնահատվում Է տարեկան ավելի քան 500 մլն դոլար: «Մենք կրկնակի ավելացրել ենք ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքների մաքսատուրքերը, մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը կազմում Է 533 մլն դոլար»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում