Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շարունակվում են քայլեր ձեռնարկվել ազատությունից զրկված անձանց՝ տեսազանգի միջոցով հաղորդակցվելու իրավունքը երաշխավորելու ուղղությամբ

Շարունակվում են քայլեր ձեռնարկվել ազատությունից զրկված անձանց՝ տեսազանգի 
միջոցով հաղորդակցվելու իրավունքը երաշխավորելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության օբյեկտիվ հնարավորություն չունեցող ազատությունից զրկված անձանց (հեռավորություն, հարազատի հիվանդություն, այլ երկրի բնակություն և այլն), այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեսակցության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել է նշված անձանց ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու իրավական հնարավորություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեսազանգից օգտվելու իրավունքը պատշաճ կերպով իրացնելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից տեսազանգի համակարգն արդեն իսկ պիլոտային եղանակով փորձարկվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում և գործել առանց խափանումների:

Փորձարկման աշխատանքները շարունակվում են: Տեղեկացնում ենք, որ տեսազանգի տրամադրման իրավական հնարավորություն ընձեռող որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am